ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հայկ Կոնջորյանը հարևան Իրանին համարում է ավտորիտար երկիր

Հայկ Կոնջորյանը հարևան Իրանին համարում է ավտորիտար երկիր
16.01.2019 | 20:33

Այսօր Ազգային ժողովում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցի շուրջ քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը Իրանի Իսլամական Հանրապետությանը որակել է ավտորիտար։

«Եթե դիտարկենք մեր աշխարհաքաղաքական դիրքավորումը, դա կարող է շատ լավ աշխատել: Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, և մեր անմիջական հարևան Վրաստանն է միայն, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում: Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաև միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը ևս անպայման ունենալու է իր դրսևորումները դիվանագիտության մեջ», - հայտարարել է Կոնջորյանը։ Ըստ պատգամավորի՝ Հայաստանում «վճռական փոփոխությունները» պետք է արտացոլվեն նաև արտաքին քաղաքականության մեջ: Աժ ամբիոնից ԻԻՀ-ն ավտորիտար որակելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հայկ Կոնջորյանը սրբագրեց խոսքերը՝ դրանք համարելով թյուրիմացություն: «Դա իմ մասնավոր ձևակերպումն էր և դա բացարձայապես խմբակցության կարծիքը չէր», - լրագրողների խնդրանքով մեկաբանելով ԱԺ ամբիոնից հնչեցրած իր հայտարարությունը՝ ասաց Կոնջորյանը:


«Հաշվի առելով հանրության արձագանքը՝ գուցե պետք էր այլ կերպ ձևակերպում տալ, գուցե մի փոքր վրիպեցի, ինչպես յուրաքանչյուր քաղաքական գործիչ, որը կարող է երբեմն բանավոր խոսքի ժամանակ վրպել: Բայց ես ցանկանում եմ միանշանակ ասել, որ ամենևին չեմ նսեմացնում բարեկամ Իրանի՝ Հայաստանի հետ ունեցած բարիդրացիական ու ջերմ հարաբերությունները: Վրիպակ էր, որ այլևս չի կրկնվի», - հավելեց Կոնջորյանը: Նրա կարծիքով, իր հայտարարությունը Իրանի հետ հարաբերությունների վրա ազդեցություն կարող էր ունենալ, եթե դա լիներ խմբակցության դիրքորոշումը և եթե ինքը մամուլի միջոցով պարզաբանում չտար:

Դիտվել է՝ 2234

Մեկնաբանություններ